f

Անկախ

«Մի խառնեք Իսրայելի քաղաքականությունը ողջ հրեա ժողովրդի մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ». Ավետիք Իշխանյան


Հարգելիներս, մի խառնեք Իսրայելի քաղաքականությունը ողջ հրեա ժողովրդի մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նեղանա՞լ, թե՞ օրինակ վերցնել

Վերջերս կարծես շատացել են հակահրեական տրամադրությունները, կապված Ադրբեջանին Իսրայելի կողմից ռազմական աջակցությամբ։ Հարգելիներս, մի խառնեք Իսրայելի քաղաքականությունը ողջ հրեա ժողովրդի մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։ Տարբեր երկրներում բազմաթիվ, այդ թվում, ազդեցիկ հրեաների համակրանքը մեր կողմն է։ Հիշենք Ալեքսանդր  Լապշինին, Եվգենի Սատանովսկուն,Վլադիմիր Սոլովյովին եւ այլոց։ Սանկտ-Պետերբուրգից իմ հրեա բարեկամներն անհանգստացած զանգահարում  եւ իրենց աջակցությունն են հայտնում։ Եվ, ընհանրապես, որեւէ ազգի  նկատմամբ հակա վերաբերմունքը,բացի մեզ համար հատկապես այսօր՝ հակաթուրքաադրբեջանականից, թուլության նշան է։  Ինչ վերաբերում է Իսրայելի քաղաքականությանը, հիշեցի մի հայտնի դիպված, Իսրայելի հանրահայտ վարչապետ Գոլդա Մեիրի հետ կապված։

ԱՄՆ կատարած այցից հետո, հենց ԱՄՆ-ում մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հետեւյալ հարցն է տալիս․

-Տիկին վարչապետ, կարծես դուք ձեր հիմնական դաշնակից ընտրել եք ԱՄՆ-ին։ Եթե վաղը ձեզ անհրաժեշտ լինի  ԽՍՀՄ օժանդակությունը, ինչպե՞ս կվարվեք։

Հետեւում է Մեիրի պատասխանը․

-Ինքս կոմունիստ չեմ դառնա, բայց եթե իմ երկրի անվտանգությունն ու շահերը պահանջեն ԽՍՀՄ օժանդակությունը, ապա ես հրաժարական կտամ եւ իշխանությունը կփոխանցեմ կոմունիստներին»։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի Իսրայել հրեաներ

«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Ավելին
Ավելին