ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրվա ընթացքում իտալացի բժիշկները գրանցել են կորոնավիրուսի 30 550 նոր դեպք։ Նախորդ օրվա համեմատ այս ցուցանիշը մոտ 2 հազարով ավելին է: Գրում է Russian.rt.com-ը։
Օրվա ընթացքում 352 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Իսկ համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիորւսի զոհ 39764 մարդ է դարձել:
Ավելի վաղ Հռոմում համաճարակաբանական իրավիճակի հետ կապված պարետային ժամ մտցնելու պատճառով բողոքի ցույց էր անցկացվել:
Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է COVID-19 վարակի 48 004 405 դեպք:
Միևնույն ժամանակ, հիվանդությունից բուժվել են կորոնավիրուսային վարակով 34,444,032 հիվանդներ: Հիվանդության մահացու ելքերի ընդհանուր թիվը հասնում է 1 222 985-ի: