f

Անկախ

Թրամփի շտաբը չի բացառել, որ ձայների հաշվարկի վերաբերյալ դատական հայցեր կներկայացվեն ևս երկու նահանգում. CNN


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը կարող է Արիզոնա և Նևադա նահանգներում ձայների հաշվարկի հետ կապված դատական հայցեր ներկայացնել։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ աղբյուրին հղումով։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հանրապետականները ցանկանում են ոչ միայն վիճարկել արդյունքները, այլև դանդաղեցնել այդ նահանգներում արդյունքների ամփոփումը։

Միևնույն ժամանակ մեկ այլ աղբյուր էլ հեռուստաալիքին հայտնել է, որ Ջորջիայում պարտություն կրելու դեպքում Թրամփի շտաբը, «անշուշտ», պահանջելու է ձայների վերահաշվարկ կատարել։ Սակայն նախագահը կարող է նման հավակնություններ ունենալ, եթե մրցակիցների ստացած ձայների միջև տարբերությունը 0,5%-ից պակաս լինի, հիշեցնում է CNN-ը։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ նախագահի շտաբը Ջորջիայում դատական հայց է ներկայացրել ՝ պահանջելով ընտրական հանձնաժողովների աշխատակիցներից հետևել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկի ու պահման մասին օրենքին։

Բացի այդ, Թրամփի գրասենյակը պահանջել է վերահաշվել ձայներն առանցքային Վիսկոնսին նահանգում, ինչպես նաև դատական հայց է ներկայացրել Միչիգանում ու Փենսիլվանիայում ձայների հաշվարկը դադարեցնելու պահանջով՝ պատճառաբանելով, որ չկա գործընթացի վերակսկման հասանելիություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Լույս չորեքշաբթի Թրամփն արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին՝ մեղադրելով դեմոկրատներին «իր հաղթանակը գողանալու» փորձեր համար։ Ընդ որում՝ այս պահին նախնական տվյալներով՝ առաջատարը Ջո Բայդենն է, որին վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընդամենը վեց ընտրիչի ձայն։

ԱՄՆ Դոնալդ Թրամփ

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին