Ադրբեջանական լրահոսում ընդամենը րոպեներ առաջ տարածվել է Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունը Արցախը Հայաստանին կապող ճանապարհների նկատմամբ վերահսկողության հետ կապված առ այն, որ այդ բոլոր ճանապարհները գտնվում են հայկական զորքերի վերահսկողոյթյան ներքո։ Եվ այս պարագայում մեր հայկական տեղեկատվական տիրույթում տարածվում են լուրեր Շուշի֊Լիսագոր ճանապարհի և Լաչինի միջանցքի մասին տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ։ Չէի գրի, չէի ուզում գրել, բայց տեղեկատվական դիվերսիաները մեզ մոտ արդեն լուրջ սպառնալիք են դառնում բառիս բուն իմաստով։ Կոչ եմ անում բոլոր ընկերներիս այսուհետ արգելափակել նման օգտատերերին։