Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ի նորգլխավոր մարզիչ է նշանակվել է ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։ Նա մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբը։ Լինելով Մոսկվայի «Սպարտակ»-ի սան՝ ֆուտբոլային կարիերանավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի վեջնամասում, եղել է «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարը։