Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչԱրամ Ոսկանյանը գլխավորել է ղազախական «Ատիրաուն»:
Ոսկանյանն արդեն ներկայացվել է ակումբի ֆուտբոլիստներին, որոնք այս շրջանում ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում: Ոսկանյանին Ղազախստանում կօգնի Մանուկ Սարգսյանը:
Արամ Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Բանանցում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում, «Ալաշկերտում»:
«Ատիրաուն» մրցաշարային աղյուսակում 11-րդն է 12 թիմերի մեջ: