РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում և կոչ է արել բոլոր ամերիկացիներին հանդարտվել: Գրում է Gazeta.ru-ն։
«Ուստի ես բոլորին կոչ եմ անում հանդարտվել: Բոլորին հանգստության կոչ եմ անում: Գործընթացը շարունակվում է: Հաշվարկը մոտենում է ավարտին », - նշվել է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկացիներն ընտրել են նախագահ, փոխնախագահ, ինչպես նաև Կոնգրես նոր կազմը և Սենատի1/3-ին: Հաղթողը, որը կստանձնի նախագահի պաշտոնը, դեռևս հայտնի չէ ձայների հաշվարկի ձգձգման պատճառով:
Սպիտակ տան ղեակավարի պաշտոնի թեկնածուներն են Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը։ Ընտրությունների ելքը մեծապես կախված է «տատանվող նահանգներում» գրանցված արդյունքներից, որտեղ հակառակորդների վարկանիշների տարբերությունը նվազագույն է: