ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները դեռևս չեն ավարտվել, իսկ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին հայտարարությունները վաղաժամ են։ Համապատասխան հայտարարություն տարածել են պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
«Այս ընտրությունները դեռևս չեն ավարտվել: Ջո Բայդենի հաղթանակի մասին սխալ կանխատեսումները հիմնված են չորս նահանգներում գրանցված արդյունքների վրա, որոնց ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել <...> Երբ ընտրություններն ավարտվեն, նախագահ Թրամփը կվերընտրվի», - հայտարարել են Թրամփի շտաբում:
Այսպիսով, շտաբը վստահ է, որ Թրամփը կկարողանա հաղթել Արիզոնայում, որում կանխատեսվում էր, որ կհաղթի Բայդենը: Բացի այդ, Թրամփը կհաղթի Ջորջիայում ձայների վերահաշվարկի արդյունքում, նշվել է տարածված հայտարարության մեջ։