f

Անկախ

«Ժողովուրդ». Արցախյան պատերազմ՝ օր 40. ինչ իրավիճակ է ճակատներում. Եվրոպայում Արցախի ճանաչման շքերթ է


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում սկսված պատերազմից անցել է 40 օրից ավելի: Սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմից մինչեւ օրս Ադրբեջանի գործողությունների հետեւանքով ոչ միայն զոհեր եւ վիրավորներ կան նաեւ քաղացիական բնակչության շրջանում, այլեւ հրետակոծությունների եւ քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետեւանքով առաջացել են բնապահպանական խնդիրներ։ Այսպես, պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։

Այս պահին առկա տվյալներով՝ ՀՀ եւ ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ եւ բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաեւ բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետեւանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլեւ աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։ Հոկտեմբերի 4-ի տվյալների համաձայն՝ հայկական կողմը քաղաքացիական բնակչության շրջանում ունի 50 զոհ, 178 վիրավոր, վնասվել է 19 հազար շինություն:

Իսկ ի՞նչ իրավիճակ է դիվանագիտական ճակատում. մասնավորապես Եվրոպայում Արցախի ճանաչման շքերթ է, սակայն առայժմ՝ ՏԻՄ մակարդակով:

Եվրոպական տարբեր պետությունների շրջաններ, քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա:

Իսկ այժմ՝ ադրբեջանական կողմի կորուստների մասին. Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից մինչ օրս կորցրել է 7405 կենդանի ուժ, 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արցախի ճանաչում Աշխարհում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին