f

Անկախ

«Ժողովուրդ». Կենտրոնում բնակարանների գները նվազել են. անշարժ գույքի շուկան՝ պասիվ վիճակում


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են:

Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբերին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել է:

Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 3100 դրամով. այստեղ մեկ քմ-ն սեպտեմբերին արժեցել է 443 հազար 100 դրամ, օգոստոսին՝ 440 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մեկ ամսվա ընթացքում 323 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 321 հազար 500 դրամ:

Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2500 դրամ: Շենգավիթ վարչական շրջանում, սակայն, 3000 դրամով բարձրացել են բնակարանների գները. բնակարանի մեկ քմ-ն 295 հազար դրամից դարձել է 298 հազար դրամ: Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը ազդել է անշարժ գույքի գների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

անշարժ գույքի շուկա բնակարան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին