f

Անկախ

Հադրութի մասին ոչինչ չի ասվել... Արդեն քանի օր է, ինչ Հադրութի մասին լռություն է:


Ցավ՝ վասն...

Մի տեսակ տարօրինակ տպավորություն եմ ստանում բոլոր այն «խոսակցություններից», թե՝ Շուշիի մատույցներում մերոնք հետ են մղել կամ կասեցրել են թշնամու դիվերսիոն-հետախուզական հերթական ելուզակախմբի գրոհը...

Տարօրինակ, եթե ավելին չասեմ: Հնարավոր է, որ իմ զգացողություններն են սրված-պրկված, բայց էս մի քանի օրը աջից, ձախից լսում ես Շուշիի մասին ու զարմանում, թե ո՞նց կարող են էդպես հանգիստ խոսել: Գուցե դա խաբուսի՞կ հանգստություն է, չգիտեմ:

Բայց զգացե՞լ եք, որ արդեն մի 10 օր է, ինչ ոչինչ չենք խոսել... Հադրութի մասին: Այն օրերին էլ էին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական խմբեր, որոնց մերոնք հետ էին մղում, ոչնչացնում էին: Բայց արդեն երկար ժամանակ է (պատերազմական չափանիշներով՝ երկար), ինչ Հադրութի մասին ոչինչ չի ասվել... Արդեն քանի օր է, ինչ Հադրութի մասին լռություն է:

Խոսում ենք Շուշիի մասին, մոռանալով կարծես, որ Շուշիից մինչև Ստեփանակերտ գործնականում հեռավորույթուն չկա: Ճանապարհով՝ 10 կիլոմետր է, իսկ գործնականում՝ Ստեփանակերտը Շուշիի ափի մեջ է:

Այսինքն, որ ասում ենք՝ թշնամին Շուշիի մատույցներում է, նշանակում է, որ թշնամին Ստեփանակերտի մատույցներում էլ է:

Ու ոչ մեկը չի հարցնում, թե այդ ո՞նց եղավ, որ թշնամին այդտեղ է հասել: Ոչ մեկը չի հարցնում, մի մասը չի հարցնում, որպեսզի այս «կառոննի» տուգանքների տակ չընկնի, մյուս մասն էլ՝ հույս ունի (ասենք՝ ես), որ դեռ այդ հարցերը տալու ժամանակն էլ կգա, պատերազմի կամ գոնե դրա այս փուլի ավարտից հետո: Գլուխը՝ քարը, որ դա չեն հարցնում...

Գուցե կգա այդ ժամանակը, չնայած, ավելի լավ է, որ այդ ժամանակում արդեն նման հարցերը չունենան այսօրվա լիցքը: Հակառակ դեպքում՝ թքա՛ծ ամեն տեսակ հարցերի վրա, եթե գալու է մի ժամանակ, որի մեջ ապրելդ էլ չի գալու: Այնքան մեծ է ցավը, այնքան սրտմաշող է իրականության ամբողջ դառնության գիտակցումը, որ ասելու էլ չէ:

Շուշիի մատույցներում մարտերի մասին լսելիս՝ ուզում ես հավատալ, որ արդեն տասնյակ հազարավոր հայրենակիցներ են շտապում հայտնվել այնտեղ: Իսկ եթե չենք շտապում, ապա էլ ինչի՞ համար է այս ամենը, ինչի՞ համար է մեր ապրելը...

Եվ հնարավո՞ր է ապրել այդ ծանրությամբ: Ես կենսագոյությունը նկատի չունեմ, որ հնարավոր է: Ես ապրելը նկատի ունեմ, որ կյանք է կոչվում: Այն կյանքը, որ հազարավորները, դեռ մի կարգին չտեսած, վտանգի տակ են դրել, այն կյանքը, որ նրանց մարտական ընկերները արդեն իսկ դրել են Հայրենիքի գոյության զոհասեղանին...

Չգիտեմ, թե ով ում հետո ինչ կների կամ չի ների: Ես իրենց դատավորը չեմ ու, առհասարակ, դատավոր չեմ: Գիտեմ միայն, որ եթե մեր իսկ սխալները մենք չուղղենք, մեր իսկ սերունդները մեզ չեն ների:

Կոչերը, հայտարարությունները, հարցերը, մեղադրանքներն ու մեղավորներ փնտրելը ավելորդ «ճոխություններ» են էսօր: Գործողություններ են պետք: Հստակ, կազմակերպված, գիտակցված, արդարացված: Երկրում կան և պետությունն ունի ռազմական ղեկավարներ, որոնք պիտի ասեն, թե ով որտեղ գա և ով ուր գնա:

Եթե մեր 18-20 լուսավոր տղաները իրենց կյանքը չեն խնայել, ինչո՞ւ պիտի մենք մերը խնայենք, կամ ինչու պիտի մեր պետությունը խնայի:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում պատերազմ Շուշի Հայաստան Հադրութ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Ավելին
Ավելին