40 օր սպասելուց հետո վերջապես հայկական բանակը Արցախյան ռազմաճակատում սկսում է իր ռազմավարական նախաձեռնության իրացմանը միտված ռազմարշավ։
Սկսում է թշնամու համար օդը փակելով, նույնն է, թե օդերը փակելով։ 40 օր պաշտպանվող բանակը, որ համբերատար սպասել է "Առա՜ջ" հրամանին, հաղթանակի հզոր կամքով ու վճռականությամբ, անձնազոհ նվիրումով և անպարտ ոգով, կոնտակտային մարտերում ջախջախելով թշնամու էլիտար զորքերը և ամրապնդելով իր սեփական հզորության գիտակցումը, իրապես անկասելի է լինելու հարձակման ժամանակ։
Ամեն ինչ պետք է անել նախանձախնդիր հաշվենկատությամբ, դաժան սառնասրտությամբ և առանց ավելորդ շտապողականության։ Թշնամին չի դիմանալու, նա հոգեբանորեն պատրաստ չէ պարտության, բայց արդեն կանխազգում է, որ այն անխուսափելի է։
Այս պատերազմը մենք պետք է ավարտենք թուրքածին քաղցկեղի վիրահատական հեռացումով մեր արևելյան սահմաններից, քանդենք, ավերենք մեր զարգացումը խոչընդոտող ամեն ինչ, վերացնենք տրանսպորտային շրջափակումը, բացառենք մեր դեմ նոր պատերազմ ֆինանսավորող որևէ խողովակի գոյությունն իսպառ։