Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ծնողներին ուղղորդելով, թե ինչպես կազմակերպեն իրենց դպրոցահասակ երեխաների կրթությունն առաջիկայում։
Հայտարարությունում ասված է․
«Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված սիրելի՛ դպրոցականներ և ծնողներ, տեղեկացնում ենք, որ մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածն անհրաժեշտ է գրանցվել ձեր բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով։
✅1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա,
✅5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման,
✅Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։
Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում։