Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները՝ ABC News, CNN, AP և NBC հեռուստաալիքները, հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրանց խոսքերով՝ Փենսիլվանիայում Բայդենը առաջ կանցնի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից, ինչը նրան կապահովի 20 ընտրիչների ձայներ և, համապատասխանաբար, ընտրություններում հաղթանակ:
Այնուամենայնիվ, ձայների պաշտոնական հաշվարկը դեռևս չի ավարտվել:
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկացիներն ընտրել են նախագահ, փոխնախագահ, ինչպես նաև Կոնգրես նոր կազմը և Սենատի1/3-ին: Հաղթողը, որը կստանձնի նախագահի պաշտոնը, դեռևս հայտնի չէ ձայների հաշվարկի ձգձգման պատճառով:
Սպիտակ տան ղեակավարի պաշտոնի թեկնածուներն են Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը։ Ընտրությունների ելքը մեծապես կախված է «տատանվող նահանգներում» գրանցված արդյունքներից, որտեղ հակառակորդների վարկանիշների տարբերությունը նվազագույն է: