f

Անկախ

Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը


Հովհաննես Թումանյանի սիրված հեքիաթներից մեկը` «Քաջ Նազար»-ը, հետաքրքիր մոտեցմամբ ու մեկնաբանությամբ ներկայացվելու է Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Առաջնախաղերը նախատեսվում են  փետրվարի 28-29-ին:

Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Քաջ Նազար»-ի բեմադրիչ Կարեն Ներսիսյանն ասաց, որ այժմ ներկայացումը վերջնական տեսքի բերելու գործընթացում է: 

«Մեծագույն հաճույքով ենք փորձերին մասնակցում և՛ ես, և՛ դերասանները: Իրապես երջանկություն է աշխատել թումանյանական նյութի հետ: Ներկայացումը շատ ուրախ է, տոնական: Երբ նոր էինք սկսել փորձերը, մտածում էինք ներկայացումը փոքրիկների՞ համար է լինելու, թե՞ մեծահասակների: Եկանք այն եզրակացության, որ «Քաջ Նազար»-ն այնքան էլ հեքիաթ չէ. դա շատ լուրջ փիլիսոփայական ասք է: Երբեմն բեմադրություն անելիս ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչն է կարելի, ինչը ոչ: Իսկ Թումանյանն ասում է`արա ինչ ուզում ես` երգիր, պարիր, սիրիր»,- պատմեց Կարեն Ներսիսյանը:

Նրա խոսքով` ներկայացումը սիրո խոստովանություն է  Թումանյանին և թատրոնին:

Անդրադառնալով բեմանկարիչ և հագուստների մոդելավորող Անդրեյ Զապորոժսկուն՝ Ներսիսյանը շեշտեց, որ ռուսական տարբեր թատրոններում Անդրեյի հետ մի շարք ներկայացումներ են բեմադրել:

Անդրեյ Զապորոժսկին օգոստոսին է եղել Հայաստանում և հաճույքով է աշխատում մեր երկրում: «Բոլորը միմյանց հասկացել են: Հիմա փորձերն անում ենք  դեկորացիաներով, զգեստներով: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էինք»,- ասաց բեմանկարիչը:

«Քաջ Նազար»-ից բացի, Ռուսական թատրոնն առաջիկայում թատերասերների դատին կհանձնի «Վարշավյան մեղեդի»-ն, որի ռեժիսորը Դիանա Բաբայանն է, Ներսիսյանն աշխատելու է Չեխովի «Բալի այգի»  ներկայացման վրա, իսկ փոքր բեմում Մանվել Խաչատրյանը բեմադրելու է Դոստոևսկու «Խեղճ մարդիկ»-ը:

Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաշալի է համարում այն, որ թատրոններն ունեն հովանավորներ, աջակիցներ, բայց վերջին շրջանում ռուսական թատրոնում բեմադրված բոլոր ներկայացումները իրականացվել են սեփական ուժերով և հնարավորություններով:

Խոսելով հյուրախաղերի մասին`Մխիթարյանն ասաց, որ արտերկրի ելույթներից զատ կարևոր են շրջագայությունները Հայաստանում: Թատրոնը հանդես է գալու Գյումրիում, Սյունիքի մարզում և այլուր: Այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում:

Ռուսական թատրոնը «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ մասնակցելու է Սարանսկի թատերական փառատոնին, իսկ հոկտեմբերին «Օնեգին» բեմադրությամբ  հանդես կգա Մինսկի «Բելայա Վեժա» թատերական փառատոնին:

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին