Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնագիրը Մոսկվայում կայացած աճուրդում վաճառվել է 340 հազար ռուբլով:Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գոծակալությունը՝ հղում անելով «12-րդ աթոռ» աճուրդի տան մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն;
Պուտինն անձամբ այդ ինքնագիրը տվել է Վալենտին Զորինին դեռևս 2001թ․ աշնանը: Ինքնագրին ուղեկցվել է նաև «Անհայտը հայտնիի մասին» գրքի տեսքով նվերի համար շնորհակալական խոսքերով:
Աճուրդի տան տվյալներով ՝ ինքնագրով լոտը վաճառվել է 340 հազար ռուբլով:
«Գնորդը վճարել է մեկնարկային գինը», - հավելել է մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ՌԴ մայրաքաղաքում կայացած աճուրդում 15 հազար ռուբլով վաճառել են Ջորջ Մարտինի ինքնագիրը, որը գրել է «Գահերի խաղը» վեպը: