Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը Ուիլմինգթոնում կայացած արարողության ժամանակ շնորհակալություն է հայտնել ընտրողներին նախագահական մրցավազքի ընթացքում իրեն տրված ձայների համար: Գրում է Gazeta.ru-ն:
Քաղաքական գործիչը շնորհակալական խոսքեր է հղել նաև իր ընտանիքին և մորը՝ Շյամալ Գոպալան Հարիսին, որը 19 տարեկանում Հնդկաստանից ԱՄՆ է արտագաղթել:
«Նա գուցե լիովին չէր պատկերացնում այս պահը: Բայց նա խորապես հավատում էր Ամերիկային, որտեղ այսպիսի արդյունքը հնարավոր է», - հայտարարել է Հարիսը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ մտածում է բոլոր տարիքի և ռասայի կանանց սերունդների մասին: Նրա խոսքերով ՝ նրանք «ճանապարհ են հարթել» այն պահի համար, երբ կնոջ հաջողվել է զբաղեցնել Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոը, քանի որ նրանք «պայքարել են և զոհաբերվել իրենց ՝ հանուն հավասարության, ազատության և արդարության»:
Ընտրված փոխնախագահը դիմել է նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին, որին ԱՄՆ լրատվամիջոցները ճանաչել են Սպիտակ տան մրցավազքի հաղթող, քանի որ նա «հաղթահարեց ամենաուժեղ արգելքները» և այդ պաշտոնի համար կնոջ ընտրեց:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: