ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Երկար տարիներ հայ ժողովուրդը, թերևս Սարդարապատից հետո, հաղթանակներ չէր տարել։ Այն հաղթանակները, որ տարանք 90-ականներին, ոչ միայն մեր մեջ արթնացրեց հաղթողի ոգին և արժանապատվության զգացումը, այլև մեր նկատմամբ հարգանքը այլ ժողովուրդների, այդ թվում հարևան՝ թշնամական երկրների կողմից։ ․․․Եվ 24 տարի անց, իշխանության եկավ մի թերուս,իշխանության սիրահար, սևեռված իշխանություն վերցնելու և վայելելու համար՝ սա լավագույն դեպքում, չմոռանանք հավանական դավադրության տեսությունը, և․․․խայտառակ պարտություն, հազարավոր զոհերով։ Իշխանության պաշտպաններ և նվիրյալներ, չփորձեք մեղքը գցել նախկինների վրա։ Որքան էլ տարբեր հարցերում քննադատենք նախկիններին, պարտության պատասխանատուն գործող իշխանությունն է, հանձին կիսագրագետ Նիկոլ Փաշինյանի, իր իշխանության և նվիրյալների։ Եթե նախկիններն էին մեղավորները, ապա իմանալով Արցախի բարդ հիմնահարցի մասին, այդ ինչու՞ Նիկոլը որոշեց վերցնել իշխանությունը։ Ցավոք, արդեն ուշ է։ Վերջացավ, այս պարտությունը այնպիսի հոգեբանական ազդեցություն կունենա մեր ժողովրդի համար, որ չգիտեմ , մենք այլևս ապագա ունե՞նք․․․ Եվ զարմանալի է, ոչ մի հրաժարական և պատասխանատվության զգացում․․․
Հ․Գ․ Եթե , որևէ իմ ծանոթ, կամ նախկին ծանոթ փորձի «արդարացնել» պարտությունը․․․մորթելու եմ, հիշեցնելով ամեն ինչ։