f

Անկախ

Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ. ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսևորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն և ատելություն սերմանող, վստահությունն ու հարգանքը խարխլող գործողությունները դիտարկելով որպես ազգային անվտանգությանը սպառնացող բացառիկ վտանգ և այդ առումով մշտադիտարկման ներքո պահելով տեղեկատվական տիրույթը և մամուլում հրապարակումները, անկախ դրանց հեղինակների քաղաքական ընդդիմադիր կամ իշխանամետ կողմնորոշման, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «www.facebook.com» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ: Հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայաստան ՀՀ ԱԱԾ

Այլ հոդվածներ հեղինակից

«Թվում է, թե Թուրքիան այժմ ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա»․ Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային հանգանակության աշխարհագրությունը
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի հայ երիտասարդների լուռ ակցիան «Չեխոսլովակ գրուպի» դիմաց
ԲՏԱ նախարարության կառույցները միացել են «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը. ուղիղ
Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա
ՀՌՀ-ի աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները հանգանակել են 5.202.450 ՀՀ դրամ
«Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակել
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Հոկտեմբերի 27-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 23 դեպք
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին
Նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է՝ մեր երկրում նույն եղանակն է․ Սուրենյան
Փաշինյանը Արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից. Նա կամավորագրվել է
Իջևան քաղաքում և Առինջ գյուղում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն
Կորոնավիրուսից մահացած 21 անձանցից ամենաերիտասարդը 61-ամյա կին է, որն ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 26 մարդ
Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ
Reuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին
«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար. ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց
Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված
Հակառակորդի հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից. նոր տեսանյութ
Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ. ՊՆ խոսնակ
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները
Ավելին
Ավելին