f

Անկախ

Դավաճանության ու անմեղսունակության խորհրդանշականությունը. Անդրանիկ Թևանյան


Շատ խորհրդանշական է, որ դավաճանական ու կապիտուլյացիոն ակտ ստորագրող Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ դարձավ մայիսի 8–ին՝ Շուշիի ազատագրման օրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «1992–ի մայիսի 8–ին մենք ազատագրեցինք Շուշին, իսկ 2018–ի մայիսի 8–ին սկիզբ դրվեց Շուշիի և ընդհանրապես ամեն ինչի հանձնմանը։

Եվ ս մեկ թվային խորհրդանշականություն։ 1–ին հանրապետությունն անկում ապրեց 1920–ին։ Ուղիղ հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց։

Հիմա մենք զրկվեցինք մայիսյան եռատոնից ու որևէ տոնից, քանզի Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերով հաղթողից վերածվեցինք պարտված ազգի, իսկ Հայաստանն ու Արցախի մնացորդները դարձան տարածք՝ պետության ձևական ատրիբուտներով։ Սա հրեշավոր մի ակտ էր, որին ունակ կարող էր լինել ամբոխն իր ամբոխավարով։

Փաստորեն, երբ Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի, մի բան գիտեր։ Երբ հրավիրում էր Մեհրիբանին Արցախ՝ մուղամ լսելու, մի բան գիտեր։ Հրավերն ընդունեցին ու եկան։ Թուրքերն արդեն Արցախում մուղամ են լսելու Դադիվանքի տարածքում, իսկ մենք կրկին մնալու ենք Դլե Յամանի տակ։

Սրանք «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի։ Ու այսքանից հետո դեռ լկտիություն ունեն հոխորտալու, աթոռից կառչած մնալու, քաղաքացիական պատերազմ հրահելու, այլ ոչ թե գետինը մտնելու, ծպտուն չհանելու և գոնե ինքնասպանության միջոցով մի փոքր մաքրվելու պատմության առաջ։

Եթե մենք այսքանից հետո էլ խելքի չգանք, չանջատենք ինքնաոչնչացման մեքենան ու չհասկանանք, որ երեկ հանձնվել է ավելին, քան գրված է կապիտուլյացիոն տեքստում ու մեզանից մեծագույն ճիգեր է պահանջվելու այս հողում ապրելու համար, ուրեմն արժանի ենք այն ճակատագրին, որը մեզ համար պատրաստել էին մեր թշնամիներն ու իրականացրեցին Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

Միայն մեկ հարց է բաց մնում։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր գնաց կապիտուլյացիայի, թե՞ այդպես ստացվեց։ Այլ կերպ ասած՝ նա դավաճա՞ն է, թե անմեղսունակ։ Չի բացառվում, որ երկուսը միասին։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին