Իշխանության սուտը մեծանում ա, ձգտում ա անվերջության, երբ իշխանությունը միտվում ա գերիշխանության ու իշխանության հավերժության։
Էդպես էր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ խոսք տվեց, որ չի առաջադրվի վարչապետ, բայց առաջադրվեց։
Էդպես ա հիմա, երբ Փաշինյանը խոսք տվեց գերիշխանական համակարգը վերացնել, բայց հիմա ասում ա՝ չկա սուպերվարչապետություն։
Իհարկե, մարդիկ կարող են հավատալ նաև, որ հանրաքվեն անկախ դատական համակարգ ստեղծելու նպատակով ա։ Բայց իհարկե ժողովրդավարություններ չեն կարա գոյանան, երբ գերիշխանություն կառուցելու ճանապարհին հանրությունը չի կարողանում ըմբռնել քաղաքական մենիշխանության երազանքների իրականացման ամենապարզ ստերը ու զսպել իշխանության ախորժակը։ Արդյունքում սկսվելու ա շրջան, երբ ցանկացած սուտ ճշմարիտ ա թվալու, քանի որ ինչքան գերիշխանությունն աճի, այնքան կաճի սուտը, բայց ինչքան իշխանությունը հզորանում ա, այնքան պարտադրվում ա սուտը։ Գերիշխանությունն էլ ճշմարտությանը հակադարձ ա համեմատական։
Օրինակ, եթե ապագայում ինչ-որ մեկին քաղաքական հայացքների համար բռնեն, բայց հանուն բռնելու՝ ծովահենության հոդված կպցնեն (Քր․ օրենսգրքի 220-րդ հոդված), հասարակությունը կհավատա ու կողջունի։ Հետո կանցնեն տարիներ, ու էս ժամանակաշրջանին քաղաքական գնահատական կտրվի ու գուցե հավատացողները ամաչեն ու գուցե որոշ քաղաքական գործիչներ ապաշխարեն, բայց խերն ինչ կորցրած տարիների։
Բայց ախր ինչո՞ւ ապագայում, հիմա էլ ա տենց, թե՛ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործը, թե՛ Հրայր Թովմասյանի, թե՛ դատավոր Դավիթ Գրիգորյանի ապօրինի ճանաչված գործը, թե՛ Սուրեն Պապիկյանի դատվածությունը բացահայտելու համար բացված գործը էդ տրամաբանության մեջ են ու հավատացողները մեծամասնություն են։
(Խորհուրդ ապագա հեղափոխականներին։ Իշխանափոխության փոխարեն, ուղղակի պարտադրեք լիազորությունների սահմանափակում)։