Եղիսաբեթ տատս Ղարսեցի էր: Իր մայրը իր փոքր քրոջը ծնելիս ծանր ծնունդ է ունեցել և մահացել փրկելով նորածին քրոջ կյանքը: Տատիս հայրը, Առաքել Մխիթարյանը մնացել էր 13 երեխաների հետ մենակ: Հաջորդ գիշեր լուր է հասնում, որ Ղարսը տվել են թուրքերին ու սկսվում է հայերի փախեփախը Ղարսից ի փրկություն: Անկանոն ու անսպասելիորեն փախեփախ է սկսվում: Եղիսաբեթ տատս 14 տարեկան էր այդ ժամանակ ու իր հայրը Առաքելը ժամերի ընթացքում ելքեր է փնտրում իր 13 երեխաներին փրկելու համար: Նորածնին նույն գիշեր տալիս է մի երիտասարդ հայ ընտանիքի որոնք երեխա չունեին ու նրանք փախչում են տատիս նորածին քրոջ հետ որին դեռ անուն չէին տվել: Նույն գիշեր, տատիս հայրը շտապ կանչում է պապիս, Հովհաննեսին ով այդ ժամանակ 30 տարեկան որբևայրի էր, կինը ծնունդի ժամանակ երեխայի հետ մահացել էր: Հովհաննես պապս այդ գիշեր իր կնոջ զառամյալ ծնողների հետ պիտի փախչեին Ղարսից: Պապս կանչում է Հովհաննեսին ինչպես նաև տեղի Հայ Առաքելական եկեղեցու հեգևոր հորը, հայկական Քրիստոնեական ավանդույթով ամուսնացնում են 14 տարեկան տատիս ու 30 տարեկան պապիս, որպեսզի տատս նույնպես փրկվի: Այդ գիշեր, մինչ լուսաբաց տատս, պապս և նրա արդեն մահացած կնոջ ծնողները Ղարսից փախչում են, ոտքով քայլելով: Երբ ի վերջո ամիսներ հետո հասնում են Կրասնոդար և տեղավորվում, տատս սկսում է փնտրել իր ընտանիքի անդամներին որովհետև տեղեկանում է, որ շատ Ղարսեցիներ են հասցրել հասնել մինչև Կրասնոդար: Գտնում է միայն իր կրտստեր եղբորը` Միսակին, որ էլ պատմում է, որ փախեփախի ժամանակ հայրն ու մնացած քույրերն ու եղբայրները նահատակվել են: 30-ականների սկզբներին որոշում են ամեն ինչ թողնել Կրասնոդարում ու Երևան տեղափոխվել:
Եղիսաբեթ տատս 91 տարեկանում մահացավ: Իր հորեղբոր աղջիկը այդքան տարիներ մի բուռ Ղարսից հող էր հասցրել լցնել իր գրպանը փախչելիս ու այն բերեց տատիկիս դագաղի մեջ բարձի տակ դրեց: Ոչ ոքի երբեք չէր ասել, որ տասը տարեկան աղջնակը Ղարսից փախեփախի ժամանակ հող է լցրել գրպանը ու այդքան երկար տարիներ պահել էր: Տատս իր գերեզմանում Ղարսի հողից մի բուռ ունի: Երբեք չէր կարողանում արտասվել Եղիսաբեթ տատս: Արցունքներ չուներ, չորացել էին երեխա ժամանակ: Մեր տատերն ու պապերը դրախտում ողբում են հիմա: Դրախտում աուգ է ու ճիվան հիմա:
Ես վստահ եմ բոլոր իմ հայ ընկերները սա կարդալիս ունեն նմանատիպ պատմություն իրենց տատերից ու պապերից: Հասկացեք մեզ այդպես չեն մեծացրել, որ մենք այսօր թևաթափ լինենք: Մենք չենք կարող մեր տատերի ու պապերի լուսավոր հոգիները ողբի մատնել մեկ թղթի կտորի համար: Նիկոլը ինչ որ թուղթ է ստորագրել, բայց այսօր անգամ առյուծ տղերքը թշնամու բաց երախի դեմ կանգնած երեխայի պես լացում են դրա պատճառով: Այն տղերքը որոնց հետ նոնգ ու ճիվաղ թշնամին վախեցավ դեմ առ դեմ ելնել: Մենք չենք կարող հայրենիք դավաճանել մեկ կտոր թղթով: Հասկացեք, հայրենիքը թղթի կտորով չեն կորցնում: Ով ստորագրել է այդ թուղթը նա այլևս կնքել է դավաճանի իր խարանը դարեդար և սերնդե աորունդ: Նրա երակներում մենք հաստատ գիտե ք, որ հայի արյուն չի հոսում: Նրա դավաճանությունը մեր խնդիրը չէ: Մենք մեր հայրենիքը ոչ երկրի իշխանությանն ենք զիջել ոչ էլ` թշնամուն: Մենք ազնիվ ենք եղել ու արդար, բայց անբուժելի միամիտ: Այդ թղթի կտորը չի կարող հայրենիք կորցնելու դեր խաղալ: Ստորագրությունները այլևս քաղաքակիրթ աշխարհում անվավեր են ճանաչվում շատ հեշտությամբ ու դա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել, որպեսզի կարողանանք ապրել ինքներս մեզ հետ: Մենք չենք կարող ապրել ու ամեն օր լսել դրախտից եկող ողբի ձայնը:
Գայանե Աֆրիկյան