Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ ասպիրինն օգնում է կորոնավիրուսի բուժմանը: Գրում է Gazeta,.ru-ն
Մալիշևայի ծրագրի հյուր, սրտաբան Սիմոն Մացկեպլիշվիլին նշել է, որ COVID-19-ով վարակված այն հիվանդները, որոնք մեծ քանակությամբ այս դեղամիջոցից են ընդունել, ավելի լավ արդյունքներ են ունեցել վարակի բուժման հարցում:
Մալիշևայի խոսքերով՝ ասպիրինն ուղղակիորեն չի ազդում հենց վիրուսի վրա, բայց բարելավում է հիվանդի վիճակը՝ կանխելով տրոմբների առաջացումը:
Նա հավելել է, որ այս բուժումը հարմար է միայն մեծահասակների համար: