f

Անկախ

Ուկրաինայի հայերի միությունը հանդես է եկել Հայաստանում իրավիճակի հետ կապված հայտարարությամբ


Կիեւում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության Կիեւի եւ Երեւանի շտաբների համատեղ նիստը Հայաստանին օգնության կազմակերպման հարցով։

Հայրենիքում հայրենակիցներին հետագա օգնության ցուցաբերման հարցերի քննարկման ժամանակ մասնակիցները հայտարարություն են ընդունել՝ կապված Հայաստանում եւ Արցախում վերջին իրադարձությունների հետ, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հրապարակում ենք հայտարարության ամբողջական տեքստը․

«Ուկրաինայի Հայերի միությունը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում կայունություն պահպանել, իսկ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել երկրի Սահմանադրության շրջանակում։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է համահայկական համախմբվածություն՝ ուղղված հաղթանակին։

Արցախում ռազմական գործողություններ սկսվելուց մինչ այսօր Ուկրաինայի Հայերի միությունը վիթխարի աշխատանք է կատարել անհրաժեշտ օգնության տրամադրման ուղղությամբ։

Մենք աշխատանքը շարունակում ենք եւ հետագայում եւս օգնելու ենք նրանց, ովքեր պատերազմի ընթացքում տուժել են։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր կարեկից քաղաքացիներին, որոնք մեր պատմական հայրենիքի համար այդ ծանր օրերին ցուցաբերեցին իրենց օգնությունն ու աջակցությունը։ Թիմային միահամուռ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց օգնել շատ ընտանիքների, որոնք պատերազմի պատճառով զրկվել են իրենց տներից։

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում հանդարտություն պահպանել եւ ոգին չկորցնել։ Խնդրում ենք զգոն լինել եւ սադրանքների չենթարկվել»։

Նիստին, որն անցել է կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախագահությամբ, հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում հայրենակիցների անվտանգության հարցերին, նշվել է օրենքներին խստորեն հետեւելու եւ սանդրանքները կանխելու անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Օգանեսյանը։

Ուկրաինա

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Ավելին
Ավելին