f

Անկախ

Աննա՛ Հանուն պետության, որ ատում եք, հանուն ձեր անվտանգության, որ պաշտում եք, հանուն ձեր երեխաների, որ սիրում եք, ցույց տվե՜ք ձեր իրական ազդեցությունը, հրաժարական տվեք


Բաց նամակ ՀՀ փաստացի վարչապետ Աննա Հակոբյանին

Իմքայլական բանականություն ունեցող պատգամավորներին

ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին

Հարգե՜լի ՏԻԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հարգե՜լի Աննա

Որոշեցի դիմել ձեզ, քանզի մենք մի երկրում ենք ապրում, որտեղ որևէ պաշտոն չզբաղեցնող կինն ահռելի ազդեցություն ունի անգամ պետության անվտանգությանն առնչվող հարցերում՝ ընդհուպ մինչև ռազմական հարցերի վերաբերյալ գաղտնի տվյալների տիրապետում ու նիստերի մասնակցություն:

Այս 2.5 տարվա ընթացքում դուք բացահայտ կերպ ցույց եք տվել այն հսկայական իշխանությունը և ազդեցությունը, որ դուք ունեք ձեր ամուսնու վրա: Այն չէր սահմանափակվում միայն սրան նրան պաշտոնի նշանակելու կամ այս կամ այն հիմնադրամի համար փող գտնելու հարցով: Դուք առաջին օրվանից մտաք Հայաստան պետության բաց ներվ ու թասիբ հանդիսացող Արցախի հարցի մեջ: Ձեր ամուսնու խայտառակ հայտարարությունների կողքին դուք սկսեցիք ձեր օրակարգը` խաղաղասիրության քարոզով, մուղամների հրավերներով, զենքից զարդեր սարքելու և նման այլ տխմար թեմաներով: Արդյունքներն այսօր տեսնում ենք: Անմարդկային ու ահռելի զոհեր տալու գնով դուք չպահեցիք հայրենքը այլ վաճառեցիք այն: Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Դեռ հույս կա մի բան փոխել կարողանալու, դեռ հույս կա քաղաքացիական պատերազմից խուսափելու։

Աննա՛

Հանուն պետության, որ ատում եք, հանուն ձեր անվտանգության, որ պաշտում եք, հանուն ձեր երեխաների, որ սիրում եք, հանուն կեղծ կերպարի, որ կերտել եք, հանուն ձեր բարեկեցության, որ արդեն ապահովել եք ցույց տվե՜ք ձեր իրական ազդեցությունը, հրաժարական տվեք, այո՜ այո՜ դուք, Նիկոլը կստորագրի այն ինչ դուք եք առաջարկում: Գիտեմ չեք ուզում, բայց խոհեմ եղեք, ձեր ամուսնուց անկասկած խոհեմ եք, հավասարակշիռ, խորամանկ ու հաշվենկատ: Հաշվե՛ք մինչև մեկը: Ու կտեսնեք, որ անասելի ծանր է ապրել երկրում, որտեղ ղեկավարը դավաճան է, հող ծախող, հայրենիք վաճառող: Որտեղ հսկայական խնդիրներ են առաջանալու, երբ հողին կպած ու պաշտպանող մարդիկ վերադառնան ռազմաճակատից:

Հաշվե՛ք մինչև մեկը հարգելի Աննա:

Հարգելի իմքայլական պատգամավորներ, ովքեր ունեն խիղճ, ամոթ, հայրենիք, թասիբ, քայլ արե՛ք, այս անգամ հանուն ձեր հայրենիքի, ընդդեմ դավաճանի խարանով ապրելու, հանուն ձեր երեխաներ ապագայի: Ուզում եմ հավատալ, որ դուք հայրենիքը սիրում եք ավելին քան Նիկոլին, ու ատում եք պակաս, քան ինձ կամ ձեր որևէ այլ հակառակորդի: Սա ձեր շանսն է։

Իրավապահ մարմինների աշխատակիցներ ջա՛ն

Դուք ուսադիրի տակ աշխատող մարդիկ եք, դուք միշտ ծառայել եք պետությանը ու հիմա էլ մտածում եք, որ իշխանությունը, որի հրահանգը կատարում եք, պետություն է: Չէ տղե՛րք: Պետությունը տվել են, Արցախն էլ , արդեն Հայաստանն էլ: Դուք ՀՀ քաղաքացի եք, հետո ոստիկան, հետո պետական ծառայող: Մնացածը հեքիաթ է:

 

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Աննա Հակոբյան Հայաստան համաձայնագիր հրադադարի մասին

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Ավելին
Ավելին