Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել եւ չհանել սեփական գույքը ձեր տներից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել եւ չհանել սեփական գույքը ձեր տներից:
Տարածքային զիջումների եւ այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռեւս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները եւ կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա։