f

Անկախ

«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձեւավորման աշխատանքները:

Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով եւ արագ կերպով քարոզարշավ իրականացնեն: Նույն պատկերն է նաեւ Երեւանում. այստեղ եւս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները:

Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «Այո»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւս այս օրերին զբաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձեւավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում:

«Մենք շատ լավ գիտեինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», – մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

մամուլի տեսություն Հայաստան «Այո»-ի քարոզարշավ հանրաքվե

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե
«Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ». Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի
Սիսիանում պլանավորում են ակցիաներ կազմակերպել.«Հրապարակ»
«Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ
«Իրավունք». Ե՞րբ է քաղաքապետը կատարելու խոստումը
«Փաստ». Ժամանակավոր կառավարությո՞ւն. ովքեր եւ ինչու են դիմում մանիպուլյացիայի
«Փաստ». Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին
«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել. նա չի վիճարկել այդ որոշումը
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին
«Ժողովուրդ». Ո՞ր ապրանքների գները կիջնեն
«Հրապարակ». Պատգամավորի բոցը. Ծնողներ ասելով հորն ու մորը նկատի ունե՞ք
«Ժողովուրդ». Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար
«Փաստ».Նիկոլ Փաշինյանը խոսում է հակահամակարգի լեզվով, որտեղ առաջնային տեղում տարերայնությունն է.
Արտակարգ դրության երկարացման մասին հայտարարությունը պետք է տարածեն ամենաուշը ապրիլի 13-ի երեկոյան
ԱՄՆ-ում 78 տարվա ծառայությունից հետո մահացել է Պենտագոնի հայ ռեկորդակիրը
Երեւանում Կուբայից եկած տրանսգենդերները էլեկտրահարել և թալանել են մի տղայի
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում դրական լուծված ևս մեկ պատմություն
Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա․ մարզպետ
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
Հանրային պաշտպանները 108 միջնորդություն և վերաքննիչ բողոք են ներկայացրել իրենց պաշտպանյալների խափանման միջոցները փոխելու պահանջով.նրանցից 29-ը արդեն ազատվել են
Աշխարհում ավելի քան 500 միլիոն մարդ կարող է համաճարակի պատճառով աղքատության մեջ հայտնվել․ Oxfam
Վայե՞լք, թե՞ չարքաշություն. Ավետիք Իշխանյան
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 926-ի
Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում
Ավելին
Ավելին