f

Անկախ

Ի՞նչ աթոռակռվի մասին կարող է խոսք լինել նման «մխացող անապատի» պայմաններում. Կարեն Բեքարյան


Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օր: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նա գրել է. «Կրկին հիշեցնեմ, համաձայն ՀՀ վարչապետի ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած համատեղ հայտարարության՝ Հայաստանը պետք է նոյեմբերի 15-ին Ադրբեջանին վերադարձնի Քելբաջարի շրջանը:

Ինչպես և խոստացել էի, անդրադառնամ Նիկոլի անհապաղ հեռացման համատեքստում մեր հայրենակիցներին առավել հուզող երկրորդ հարցին:

ՀԱՐՑ

Ո՞վ է գալու իշխանության Նիկոլից հետո, և արդյո՞ք սա աթոռակռիվ չէ

ՊԱՏԱՍԽԱՆ

Ո՛չ, սա աթոռակռիվ չէ՝ շատ պարզ պատճառով:

Այն արհավիրքի մեջ ու բազմապատկված արհավիրքի սպասման ներքո, որում գտնվում է մեր երկիրն այսօր՝ միայն քաղաքական մահապարտը կձգտի ստանձնել նման պատասխանատվություն (լինի դա անհատ, թե որևէ առանձին վերցրած քաղաքական ուժ):

Փորձեք ընդամենը պատկերացնել առկա և սպասվող ճգնաժամի չափերը (պատերազմի մարդկային կորուստներ, հայրենիքի որոշակի հատվածի կորստյան ստորագրված փաստաթուղթ, չավարտված պատերազմ, փախստականների չդադարող հոսք, կործանարար դինամիկան չկորցրած պանդեմիա, սոցիալական և տնտեսական ճգնաժամ, ավիրված արտաքին և անվտանգային քաղաքականություն, և այլն, և այլն...):

Ի՞նչ աթոռակռվի մասին կարող է խոսք լինել նման «մխացող անապատի» պայմաններում:

Հետևաբար, խոսք կարող է լինել միայն ու միայն կոլեգիալ մարմնի կողմից իշխանությունը ստանձնելու մասին՝ հանրային պոտենցիալի մաքսիմալ ներգրավմամբ:

Հենց այս մասին են խոսում այսօր Նիկոլի անհապաղ հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը, և հենց այս մարմինն են փորձում հրատապ ձևավորել:

Որոշումների ընդունման գործընթացը նման իրավիճակում պետք է լինի առավելագույնս արագ, որակյալ և արդյունավետ: Վստահ եմ, դրան հասնելու համար կձևավորվի համակարգող մարմին:

Բոլորիս ներգրավմամբ պետք է փորձենք դուրս գալ այս արհավիրքից, դուրս գալ՝ հնարավորինս նվազեցնելով կորուստները…

Իրավական կարգավորումների մասին կխոսեն իրավաբանները:

Կոլեգիալ մարմինը կգործի մինչ այն պահը, երբ կործանմանը դիմագրավելու օրակարգը կհասնի իր տրամաբանական ավարտին, որից հետո բնականոն գործընթացով կձևավորվի նոր իշխանությունը: Կձևավորվի բոլորիս քվեի հիման վրա, իսկ կանենք մեր ընտրությունը՝ հիմք ընդունելով նաև քաղաքական ուժերից յուրաքանչյուրի այս ծանր շրջանում ունեցած իրական ներդրումը:

Այս ամենը կլինի, իսկ մինչ այդ՝ Նիկոլը ժամ առաջ պետք է հեռանա:

ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է ոչ ամբողջական 3 օր»:

Կարեն Բեքարյան ՖԲ Գրառում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին