«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն հայտնել է, որ փետրվարի 22-ին տեղական ժամանակով 00: 00-ին, երկրում կորոնավիրուսից մահացել է 233 հազար հազար մարդ, վարակվել է ևս 76 228 հազար մարդ: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում Չինաստանում Covid-2019-ով հարուցված թոքաբորբով հիվանդացել է 397 մարդ: Բացի այդ, արձանագրվել է 109 մահացու դեպք:
Ներկայումս 53,3 հազար մարդ գտնվում է տեղի հիվանդանոցներում, ավելի քան 11,4 հազար հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Նշվում է, որ ավելի քան 20.6 հազար մարդ բուժվել է և դուրս գրվել բժշկական հաստատություններից: