«Վերադարձրեք Հադրութը», «Մենք ենք տերը մեր հողի» վանկարկումներով հադրութցիները րոպեներ առաջ հասան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։
Նշենք, որ ավելի վաղ նրանք եղել էին ՀՀ-ում Ֆրանսիայի եւ ՌԴ դեսպանատներում։ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը զրուցել էր հադրութցիների հետ, իսկ ՌԴ դեսպանատան ղեկավարությունից նրանց դիմավորող չեղավ, փոխարենը դեսպանատան աշխատակիցը մոտեցավ արցախցիներին, վերցրեց ղեկավարությանն ուղղված նամակը եւ հեռացավ։