ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը կարող է հանգեցնել Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գրում է Gazeta.ru-ն:
Ստեղծված իրավիճակը Սիրիայում չկառավարվող ռազմական էսկալացիայով է սպառնում, ինչը կարող է հանգեցնել միգրացիոն ճգնաժամի, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Նա հայտարարել է, որ որոշ հասարակական կազմակերպություններ փախստականների հնարավոր թիվը գնահատում են 2 միլիոն մարդ:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բանակցությունների ընթացքում Մակրոնը և Մերկելը պահանջել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և մարդասիրական օգնության համար անխափան մուտք ապահովել: