«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դուրս է եկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից, որտեղ դատարանը քննում էր նրան ձերբակալելու իրավաչափության հարցը։
Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանության նպատակն էր ամեն գնով իրեն երեք օրով ազատությունից զրկել, ինչը չստացվեց։
«Իրենց դավաճանական պլանը վերջնական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից ինչ-որ մի առիթով զրկել այն քաղաքական կուսակցական ղեկավարներին, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ։ Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակն ու արդարացի որոշում կայացրեց»,-նշել է Վանեցյանը։