2016թ․ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խամաճիկ է անվանել: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն;
Քլինթոնը հայտարարել է, որ Թրամփը «կրկին ընդունում է Ռուսաստանի օգնությունը», առանց որի չի կարող հաղթել 2020 թ․ կայանալիք ընտրություններում:
Ավելի վաղ The New York Times պարբերականը հայտնել էր 2020թ․ ընտրություններում նախագահին պաշտոնը պահելու հարցում Ռուսաստանի մտադրության մասին:
Թրամփը կայանալիք ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները ապատեղեկատվություն էր անվանել: