AS- հաղորդմամբ՝ Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում փոխել ակումբը: 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք առաջատար եվրոպական ակումբներ:
Պորտուգալիայի հավաքականի առաջատարը մտադիր է «Յուվենթուսում» մնալ մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2022 թվականի հունիս: