f

Անկախ

Զախարովա. ԼՂ-ում Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի լինի


Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման համար, որը մոտ չէ Ղարաբաղին եւ որը հավելյալ կհամաձայնեցվի համատեղ մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար: Այդ մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով: Կենտրոնը կաշխատի բացառապես հեռակա կարգով, օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչուներ եւ այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս սահմանել վիճակը շփման գծում եւ որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում կամ խախտում մարտական բոլոր գործողությունների եւ կրակի դադարեցման պայմանները: Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այդ վայրերով, որոնք հատկացվել են ադրբեջանական տարածքում, այլ ոչ թե նախկին հակամարտության տարածքում»,-ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է իր թուրք գործընկերոջ հայտարարությունն այն մասին, որ թուրքերը կաշխատեն ռուսներին հավասար նույն հիմունքներով: Նա նշել է, որ Խոսքը բացառապես այդ կենտրոնի մասին է, որը հեռակա կարգով, առանց առաքելության ուղեւորման տեղակայվել է Ադրբեջանի տարածքում:

«Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի լինի»,-նշել է Զախարովան:      

Մարիա Զախարովա Արցախի Հանրապետություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին