Անցած օրվա ընթացքում ԱՄՆ-ում ռեկորդային թվով կորոնավիրուսային վարակի դեպքեր են գրանցվել: Մեկ օրում հայտնաբերված դեպքերի թիվը 153 496 է կազմում: Այդ մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Գրում է Gazeta.ru-ն:
Համալսարանի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 10.557.451 դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում 919 մարդ մահացել է COVID-19 հիվանդությունից, ընդհանուր առմամբ մահացու ելքերի թիվը 242,436 է կազմում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի թույլ կողմը: