Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 21 983 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն:
Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել են 18,735 հիվանդներ, 411-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս հաստատվել է Ռուսաստանի 1 880 551 բնակչի մոտ: Ապաքինվել է 1 406 903 մարդ, մահացել է 32 443-ը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 52 միլիոնը: