Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը, հայտնում են «Հայրենք» կուսակցությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժել են ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ նրա ծնողների բնակարան՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով:
«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:
Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,- ասված է կուսակցության հայտարարությունում: