f

Անկախ

«Նպաստե՛ք ժողովրդավար պետության այդքան դժվարությամբ ձեռք բերված համբավի պահպանմանը»


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի կոչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Պարո՛ն վարչապետ

Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։ Ուզում եմ հավատալ, որ սրա եթե ոչ առերես, ապա հաստատապես խորքային ըմբռնումն ունի նաև գործող իշխանությունը։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է, որ մեր պետությունն իրապես մասնատված է զուգահեռ իրականությունների։ Մեր ժողովուրդը ունի հարցեր, չպատասխանված հարցեր, իսկ նրան մատուցվող պատասխանները դեռևս միայն առաջացնում են նոր հարցեր՝ եղած անորոշությունը պարպելու փոխարեն։ Եվ փաստորեն, ստացվում է այնպես, որ դրանց պատասխաններին տիրապետում է գործող իշխանությունը, այլ ոչ լայն հանրությունը։ Հետևաբար և՝ առկա հարցերի պատասխանատվությունը ևս մնում է գործող իշխանության դաշտում, քանի դեռ հանրության հետ բաց երկխոսությունը չի փոխարինում արված հայտարարություններին։ Արդյո՞ք այդ մեկուսացումն ավելի չի բևեռացնում երկրում առկա վիճակը։

Որպես հայ հասարակության ներկայացուցիչ՝ խնդրում և կոչ եմ անում Ձեզ և գործող քաղաքական թիմին՝ ամեն ինչ անել, որ մեր հանրության մեջ չխախտվի միասնականությունը, չկղզիանան սրտացավ և կարող ուժերը, որոնք ունակ են և ցանկանում են փոփոխությունների տանել մեր երկիրը։ Ստեղծված բարդ իրավիճակում պատասխանատվությունների ստանձնման և մեղադրանքների առաջադրման հավասարակշռության խախտումը միայն ավելի կսպառի մեր վաղվա օրվա հույսը։

Մեր պետության համար այս ցավագին օրերին մենք պետք է հնարավորություն տանք մեր ազգի հայրենասեր և ունակ ներուժին մասնակցելու առկա իրավիճակից լավագույն ելքերը գտնելու գործին, և չմնալ կրավորական ու մեկուսացված դերում։ Նպաստե՛ք ժողովրդավար պետության այդքան դժվարությամբ ձեռք բերված համբավի պահպանմանը։

Այսպես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի Ձեր իսկ շարունակաբար վկայակոչած «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին»։

ՀՀ վաստակավոր արտիստ

Սերգեյ Սմբատյան

 

Սերգեյ Սմբատյան բաց նամակ Նիկոլ Փաշինյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին