Մեր լրահոսում տարածվում է տեղեկատվություն, որ Քարվաճառի հանձնումը հետաձգվում է 10 օրով: Ադրբեջանը համաձայնել է այդ խնդրանքին, որ ռուսների միջոցով փոխանցել է հայկական կողմը՝ պատճառաբանելով Քարվաճառ-Վարդենիս ճանապարհի թողունակության սահմանափակությունը:
Այս տեղեկատվությունը տարածվում է մեր լրահոսում, իսկ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում խոսվում է միանգամայն այլ իրավիճակի մասին: Հղում անելով թուրքական աղբյուրներին՝ համատարած նշում են, որ Ռուսաստանը չի համաձայնում թուրքական զորքերի՝ Քարվաճառում, Լաչինում և Աղդամում տեղակայմանը՝ սպառնալով չհանձնել այդ շրջանները, եթե թուրքերը զորքեր տեղակայեն Արցախի ադրբեջանական հատվածում: Իրավիճակը մշտադիտարկում ենք: