Մի ամիս խրամատում ապրեցինք, ո՛չ ինտերնետ կար, ո՛չ էլ նորմալ հեռախոսային կապ։ Որտեղի՞ց են խորագիտակ զինվորները լայվ մտնում ու աջակցություն հայտնում իշխանատենչ խելագարին։ Որտեղի՞ց։ Եվ վերջապես ի՞նչ իրավունք ունեն զինվորները ընդհանրապես լայվ մտնեն կամ էլ քաղաքական աջակցություն հայտնեն։ Ո՞ւր են հրամանատարները։
Վերջապես հասկացանք, որ պարտվել ենք, հիմա ի՞նչ պետք է ունեցածն էլ ոչնչացնենք։ Ղարաբաղում հաճախ էին հարցնում, թե երբ է ավարտվելու պատերազմը։ Հիմնականում չէի պատասխանում, բայց մտքիս մեջ ասում էի․ մինչև նա վերջին զինվորին չսպանի չի հանգստանալու։ Էս ա։