f

Անկախ

Ուստի հիմա ես հետ եմ վերցնում իմ խոստումը՝ ձեզ հումանիտար միջանցք չի հասնում։


ՊՈԱԿ-ի Հովո, որ հիմա էլ հանրայինն ես ապականում եւ մնացյալ ֆեյք արածացնողներ, որոնց մեջ ԱԺ մի տղամարդ ու մի կին պատգամավոր կան, եթե իհարկե, մեկին կարելի է տղամարդ կոչել, մյուսին՝ կին։ Հանրային խորհրդի խոշորագույն ֆեյք արածացնող, եկավ ձեր արդար հատուցման ժամանակը։

Էս 2,5 տարվա ընթացքում դուք թուրքի պես պղծեցիք ամեն սրբություն, դուք պառակտեցիք ընտանիքներ, դուք ցավեցրեցիք մեր երեխաներին միայն նրա հսմար, որ համարձակվեցինք ասել ճշմարտությունը երկրի գերագույն գլխավոր ֆեյքի մասին։

Դուք որդուն հանեցիք հոր դեմ ու դուք պղծեցիք որդեկորույս այն մորը, ով արդարաբար ասաց, որ ձեր գլխավոր գերագույն ֆեյքը դավաճան է՝ մեր օրերի Պետրոս Գետադարձը, ով թուրքին հանձնեց մեր հայրենիքը։

ՊՈԱԿ-ի Հովո, չորս ամիս առաջ, երբ հուզախառն արդարանում էիր, թե դու էս ապականության հետ կապ չունես, ընդամենը մի բարեկամական խորհուրդ տվեցի՝ արա էնպես, որ հետո մենք կարողանանք ձեզ համար հումանիտար միջանցք ապահովել։

Չարեցիր, ավելին, ավելի մեծ պղծությամբ դու եւ մնացած ֆեյք արածացնողներդ շարունակեցիք քանդել մեր հայրենիքը, սփռելով սուտ, հայհոյանք, անեծք ու պղծություն։

Ուստի հիմա ես հետ եմ վերցնում իմ խոստումը՝ ձեզ հումանիտար միջանցք չի հասնում։

Դուք պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ։ Հատուկ ձեզ համար ես ՀՀ Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն եմ առաջարկում։

Ինչ վերաբերվում է երկրի գերագույն գլխավոր ֆեյքին, ապա ժանրի կանոններին համաձայն, նա այսօր հերթական «լայվը» կմտնի եւ կփորձի լղոզել իր գիշերվա զառանցանքները՝ վրեժի եւ արյան կոչերը։

Հեռացողի անիմաստ ջղաձգումներ։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում ֆեյքեր Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ պետության գլուխը, նա կառավարության ղեկավարն է՝ ոչ նախանձելի քաղաքական վախճանով․ Հայկ Հովհաննիսյան
Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից
Սա բուհերին անմիջական կախման մեջ է դնելու իշխանություններից․ԵՊՀ ՀԽ անդամը՝ բուհերի ռեկտորներին նշանակելու մասին
6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը
Լավրով. Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին
Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր. Բագրատ Եսայան
ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված է. Աշոտյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասին
Աթոռապաշտ ազգադա՛վ, ադրբեջանցիները մոտեցել են Տեղին և Խնձորեսկին
Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է. Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը
Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում. Արփինե Հովհաննիսյան
Դատելով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ արտահայտվող միավորների որակից ու կազմից՝ կարծում եմ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի. Ղազինյան
Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է կուսակցական գործունեությունը և չի մասնացելու խորհրդարանական ընտրություններին. Արթուր Վանեցյան
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ՌԴ ՊՆ
Մենք մասնակցելու ենք արտահերթ ԱԺ ընտրություններին եւ ձգտելու ենք հավաքել մեծամասնություն. Վանեցյան
Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը
6 խմ փայտանյութն ապօրինի էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք
Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ԱԱԾ-ի պարզաբանումը՝ իր աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին
ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներ
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ
Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան
Օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
Ավելին
Ավելին