f

Անկախ

Կոչ ԱԺ-ին՝ շտապ հրավիրել ԱԺ նիստ, չեղարկել ռազմական դրությունը, ձեռնարկել քայլեր՝ ձեւավորելու նոր իշխանություն. Չալաբյան


Անցած շաբաթվա ընթացքում, կապիտուլյացիայի աղետալի ակտը ստորագրած, բայց մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հուսահատ ճիգեր էր գործադրում՝ իրավապահ համակարգի միջոցով լռեցնելու իր բազմաթիվ ընդդիմախոսներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրներից Ավետիք Չալաբյանը, ով վերջերս կասեցրել է իր անդամակցությունը:

«Հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին ԱԱԾ (ներառյալ նաեւ ձեր խոնարհ ծառան), պրակտիկորեն առանց բացառության մտածածին եւ շինծու հիմնավորումներով, որոնք սակայն արագ հօդս ցնեցին։

Հասկանալով, որ իրավապահ համակարգը այլեւս ցանկություն չունի քաղաքական պատվեր կատարելու, երեկ կեսգիշերին պրն Փաշինյանը հանդես եկավ իր աղմկահարույց գրառմամբ, որն առերեւույթ իր մեջ սպառնալիքի եւ բռնության կոչի տարրեր է պարունակում, եւ կարող է պատերազմի ողբերգությունը վերապրող մեր երկրին ընկղմել էլ ավելի մեծ դժբախտության մեջ։ Որպեսզի խուսափենք դրանից, այսօր մեր պետական համակարգը պետք է միարժեք եւ հստակ իրականացնի իր սահմանադրական գործառությունները, եւ թույլ չտա այլեւս որեւէ մեկին ապակայունացնել երկիրը։ Մասնավորապես, ես կոչ եմ անում՝

ա) ՀՀ Ազգային ժողովին՝ որպես իշխանության բարձրագույն մարմին, շտապ հրավիրել արտահերթ նիստ, չեղարկել ռազմական դրությունը, հանգուցալուծել իշխանության ճգնաժամը, եւ ձեռնարկել քայլեր՝ ձեւավորելու նոր իշխանություն, որը համարժեք է ստեղծված իրավիճակին, եւ կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։

բ) ՀՀ Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին՝ իրենց սահմանադրական լիազորություններին համապատասխան, խստագույնս պահպանել իրավակարգը, թույլ չտալ բախումներ, արագ կասեցնել ցանկացած հակաիրավական գործողություն։

գ) ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբին՝ խստագույնս վերահսկել սպառազինության շարժը ռազմական գործողությունների գոտուց դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, թույլ չտալ զենքի որեւէ ապօրինի ներթափանցում, իսկ արդեն իսկ բաժանած սպառազինությունը բոլոր կամավորական ջոկատներից արագ առգրավել՝ եթե նրանք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ անմիջականորեն ներգրավված չեն Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը։

դ) ՀՀ Դատախազությանը՝ քրեական գործ հարուցել պրն Փաշինյանի գրառման հետ կապված, ստուգելով նրա համապատասխանությունը ՀՀ օրենքի տառին եւ ոգուն։

ե) ՀՀ Նախագահին՝ իրեն վերապահված Սահմանադրության պահպանմանը հետեւող պաշտոնյաի լիազորությամբ համակարգել այս պայմաններում իրավապահ մարմինների գործողությունները, եւ ապահովել սահմանադրական կարգի անվերապահ պահպանումը։

Ես նաեւ կոչ եմ անում պրն Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին եւ կողմնակիցներին՝ խստագույնս հետեւել օրենքի տառին, չտրվել որեւէ սադրանքի, ենթարկվել իրավապահ մարմինների պահանջներին, եւ իրենց բոլոր հետագա գործողությունները կառուցել մեր Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Մեր երկրի եւ հասարակության շահերից է բխում այս քաղաքական ճգնաժամի սահմանադրական հանգուցալուծումը, մանավանդ այն պայմաններում, երբ Արցախում պատերազմը փաստացի չի վերջացել, եւ Հայաստանում ցանկացած ապակայունացում միայն կբարդացնի մեր վիճակը հետագա բանակցային գործընթացում։

Մեզ բոլորիս մաղթում եմ սթափություն եւ զգոնություն, եւ Աստծո աջը յուրաքանչյուրիս վրա»,- գրել է նա։

 

Ավետիք Չալաբյան ՖԲ Գրառում

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին