f

Անկախ

Հայի` հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ. Թևան Պողոսյան


Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ Աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանն այլընտրանք չկար, ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչն աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ. հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«Առաջին անգամ այս մասին նշել եմ նոյեմբեր 15, 2015 թ, հետո կրկին անդրադարձել եմ հուլիսի 16, 2016թ, հետո նորից փետրվար 15, 2020թ, այնուհետև` ապրիլի 21, 2020թ։ 

Այսօր ևս մեկ անգամ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ քանի դիտարկում.

1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:

2. Տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ իշինգերներ, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:

3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:

4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:

5. Իմ ասած «դուխով»:

Հ.Գ. Բայց այս անգամ ավելացնելու եմ այն, որ երբեք որևէ հայ այլ հայի «հախից» գալու կոչ չանի։ Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ Աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանն այլընտրանք չկար, ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։ Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն»,- գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»:

Վարչապետի այս գրառումից հետո աշխատանքից ազատման դիմում գրելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ հայտնեց` եթե իշխող խմբակցությունն անհապաղ քայլեր չձեռնարկի, ինքը ևս վայր կդնի մանդատը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ վարչապետի գրառումը քննադատած իշխանական պատգամավորներից մեկն իրեն է դիմել` պնդելով, որ կյանքից զրկելուն ուղղված սպառնալիքներ է ստանում:

Թևան Պողոսյան ՖԲ Գրառում

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին