f

Անկախ

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ


Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և չի բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին։

Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Ինչ տեղեկացնում է Sputnik Գրուզիան, տեղեկությունը տարածել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Քաղաքավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:

«Սահմանափակումները կգործեն մինչև Իրանում համաճարակի հետ կապված իրավիճակի վտանգների նվազումը: Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին»,- ասվում է վրացական նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանն Իրանի հետ անմիջական սահման չունի, ցամաքով Իրանի քաղաքացիները Վրաստան են հասնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: 

Վրաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել, սակայն Իրանում վերջին տվյալների համաձայն 43 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:

Նշենք, որ  Թուրքիայի իշխանություններն արդեն փակել են Իրանի հետ սահմանը՝ Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով տարածման պատճառով։Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23 – ից ժամանակավորապես դադարեցրել էաշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

 

Իրան նոր կորոնավիրուս

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին