ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն անցած նախագահական ընտրությունների հաղթող է համարում: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես հաղթել եմ ընտրություններում», - հայտարարել է Թրամփը:
Սակայն նրա թվիթերյան գրառումը սոցիալական ցանցում նշվել է որպես ապակողմնորոշիչ բովանդակություն ունեցող տեղեկություն:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները՝ ABC News, FOX News, CNN, AP և NBC հեռուստաալիքները հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել: