f

Անկախ

Արման Թաթոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը


«ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։

Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որեւէ դեպքի, անգամ բռնության որեւէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել եւս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ։ Ավելին, դրանից անմիջապես հետո խոսել եմ առողջապահական համապատասխան մարմինների հետ՝ կապված պարոն Միրզոյանի առողջական վիճակի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարին եւս մեկ անգամ մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Նորից եմ հայտարարում, չնայած քանիցս արձանագրել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները կանխելու, դրանք հետագայում բացառելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երաշխավորելու ուղիղ պարտավորություն ունեն պետական իրավասու մարմինները:

Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երեւանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Պետությունը պարտավոր է կանխատեսել երկրի ներսում ու այն էլ ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման համար իրավապահ մարմինների անհրաժեշտ քանակությամբ ու մասնագիտացմամբ ծառայողների առկայություն երկրում:

Մարդը, քաղաքացին պարտավոր չէ հանդուրժել իր իրավունքների խախտումները, այդ թվում՝ բռնությունն այն պատճառով, որ պետական իրավասու մարմինները չեն կարողացել ապահովել նրա անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ:

Պետությունը պարտավոր էր կանխատեսել նման հնարավոր զարգացումներ՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների ավարտի հետ կապված անսպասելի զարգացումները տեղի ունեցան հանրությանն այդ զարգացումներին պատշաճ ձեւով չնախապատրաստելու պայմաններում:

Այս պահին էլ Մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է իրավապահ մարմինների հետ սերտ կապի մեջ ու բարձր եմ գնահատում նրանց գործառույթների դերը մեր երկրում՝ հատկապես այս պատասխանատու օրերին: Իրավապահ մարմինների գործընկերները տարել են գիշերուզօր աշխատանք ու հաճախ գործել բարդ իրավիճակներում: Այդուհանդերձ, պետք է անել այնպես, որ խոսքը գնա ոչ թե նման ցավալի դեպքերի հետեւանքների վերացման, այլ դրանց կանխարգելման մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այս գիշերվա գրառման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ապա այն կշռադատված, հիմնավորված արձագանք էր, որն ուղղված էր ողջ հանրությանը, ուներ կանխարգելիչ նպատակ ու հիմնված էր վերջին օրերին արձանագրված հիմնական գործոնների վերլուծության վրա`

1) զինվորական համազգեստով ու զինված անձանց՝ ատելություն, վիրավորանք ու սպանության սպառնալիքներ պարունակող ուղերձներ առաջնագծից ու դրանց լայն տարածում,

 2) նույնաբնույթ ուղերձներ մի շարք քաղաքացիական անձանց կողմից,

3) հանրային առանձին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակի կամ անուղղակի ատելության ու բռնության սպառնալիքների հրապարակային տարածում,

4) Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ատելություն, բռնության կոչեր ու սպանության սպառնալիքներ պարունակող տեսանյութի ցուցադրում,

5) սոցիալական ցանցերում ատելություն, բռնության կոչ, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող ագրեսիվ գրառումների ու մեկնաբանությունների կտրում աճ՝ գլխավորապես կեղծ օգտահաշիվներից՝ կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով:

Այս հայտարարությամբ եւս մեկ անգամ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ, իսկ հանրային պաշտոնյաներից ուղղակի պահանջում եմ անել ամեն ինչ՝ ապահովելու համար երկրում համերաշխություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Այս հիմնարար սկզբունքը պետք է գիտակցեն ուղղակի բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե պաշտոնյան չեն, ինչ քաղաքական կամ այլ տեսակի հայացքներ ունեն:

Եվս մեկ հստակ արձանագրում բոլորի համար, որը հաճախ շահարկումների պատճառ է դառնում.

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը հստակ է՝ ուղիղ ազդեցությամբ պաշտպանել մարդուն պետական կամ ցանկացած այլ հանրային մարմնից կամ պաշտոնյայից:

Հետեւաբար, պաշտոնյաներն իրենց լիազորությունների իրականացման կամ չիրականացման, դրանց հետեւանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ակնկալել չեն կարող»։

Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին