Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ վերջին շրջանում այն օգտակար լուծումներ չի մշակել: Գրում է Gazeta.ru-ն:
«Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար լուծումներ չի առաջարկում», - ասել է Մակրոնը Grand Continent պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:
Այսպիսով, ըստ Ֆրանսիայի առաջնորդի, այս մարմինը պետք է նպաստի քաղաքականապես ուժեղ Եվրոպայի ձևավորմանը, բայց միջազգային համագործակցություն հաստատման մի շարք պետությունների ջանքերը պարզապես արգելափակվում են Խորհրդում:
Նախագահը հավելել է, որ ՄԱԿ-ի կառույցները վաղուց արդիականացման ու «վերանայման» կարիք ունեն: