f

Անկախ

Իրենք հայությանը պետք են ողջ և անվնաս, գիտակցությունը տեղը վիճակում


Սիրելի հայրենակիցներ: Գիտեմ, որ մի օրի ենք, որ օր չի, հոգեվիճակ չի... Հայության նույնականացումը էս օրերին էդ խոր վշտով է ինքնաբերաբար դրսևորվում նաև: Բայց ի՛նչ եմ ուզում ասել:

Տեսեք, կապիտուլյանտի գիշերային գրառումից ու դրա շորշոփներից հետո, տեսնում եմ, որ գնալով ավելի ու ավելի շատերն են համոզված պնդում, թե փաշինյանը ա) անմեղսունակ է, բ) գիժ է, գ) հոգեկան հիվանդ է և այլն, և այդպես շարունակ:

Կներեք, կտրականապես համաձայն չեմ ու, իմ կարճ խելքով կարծում եմ, որ չի կարելի տուրք տալ նման թյուր համոզմունքի արմատավորմանը՝ հանրային ընկալման մեջ:

Ոչ և ոչ. նա անմեղսունակ չէ, նա հոգեկան հիվանդ չէ, առավել ևս, որ դա կարող է սահմանվել միայն հոգեբուժական կամ դատահոգեբուժական համակողմանի փորձաքննության եզրակացությամբ:

Ավելին, ինձ թվում է, որ փորձելով կախվել ծղոտներից էլ չէ, այլ՝ պղպջակներից, կապիտուլյանտը փորձում է գլուխն ազատել, ինչպես ոչ հեռավոր վայրերում որոշ մեղադրյալներ են անում՝ «գժականի տակ», այսինքն՝ անմեղսունակությամբ: Իրավաբանները ոչ միանյ գիտեն, այլև ինձանից բազմապատիկ լավ կբացատրեն, թե դա ինչ է նշանակում: Իսկ ոչ իրավաբան կամ նման հարցերից հեռու մարդկանց համար նշեմ, որ անմեղսունակությունը, այդ թվում՝ հաստատված ծանր հոգեկան հիվանդություն ունենալը ազատում է անձին քրեական պատասխանատվությունից:

Մինչդեռ, որքան ավելի ենք հեռանում նոյեմբերի 10-ի խայտառակագրի ստորագրման կաթվածահարող շոկից, որքան ավելի ու ավելի շատ տեղեկություններ ու նոր փաստեր են ի հայտ գալիս՝ լրացնելով նաև մինչև այժմ եղածը, ես ավելի ու ավելի՛ եմ համոզվում իմ այն հիմնավոր կասկածներում, որ գործ ունենք ծրագրված, նախօրոք կետ առ կետ մշակված և խնամքով ու հետևողականորեն իրագործված դավաճանության հետ (որտեղ նիկոլը կամ անմիջական կատարող հանձնառու կարող էր լինել, կամ կառավարելի քայլող մանեկեն-կատարող, դա թող տրիբունալը կամ քննությունը պարզի):

Ավելին, պնդում ու հորդորում եմ՝ ոչ մի պարագայում չտրվել բռնության սադրանքների, առավել ևս՝ ոչ մի կերպ բռնություն չդրսևորել կապիտուլյանտի կամ նրա հետ փոխկապակցված քաղաքական, պաշտոնական և այլ անձանց նկատմամբ: Դա անթույլատրելի է: Երկրորդ՝ իրենք հայությանը պետք են ողջ և անվնաս, գիտակցությունը տեղը վիճակում: Կան, կան պարզելու ենթակա հարցեր, իսկ պարզել պետք է՝ առաջիկայում նման բանի կրկնություն թույլ չտալու և բացառելու համար ևս:

Անկախ ամեն ինչից, ուղղակի խնդրում եմ՝ տուրք մի տվեք նրան անմեղսունակ ներկայացնելու միտումներին, որքան էլ դա գրավիչ թվա՝ կուտակված ցավը, ցասումը, վիշտը արտահայտելիս:

Ավելին, երբ դրան անմեղսունակի շապիկ ու պիտակ եք հագցնում, առնվազն քաղաքական պատասխանատվությունից ազատվելու, իրենց ստեղծած մղձավանջից «թեթև վախով» պրծնելու լայն դուռ եք բացում ոչ միայն փաշինյանի, այլև նրա գլխավորած իշխանության ներկայացուցիչների համար, նրանց համար, որ նոյեմբերի 10-ից հետո էլ, 5 օր շարունակ, համառորեն մնացին իրենց նիկոլի կողքին, քաղաքականապես ստանձնելով կատարվածի ու կապիտուլյացիայի պատասխանատվությունը, ըստ էության՝ վերաստորագրելով այդ խայտառակագիրը:

Մի խոսքով, խնդրում եմ՝ դրանց գիժ կամ անմեղսունակ մի ներկայացրեք, որքան էլ որ իրենք լրացուցիչ ջանքեր գործադրեն ու շարունակեն բացահայտ ապուշություններ ու տխմարություններ դուրս տալ:

Արմեն Հակոբյան Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին. ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարյոնոկ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 164 235 է, մահվան դեպքերինը՝ 3715
«Ժողովուրդ». Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին
Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար
«Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում
«Ժողովուրդ». Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն
ՍԱՐԻԲԵԿՆ ՈՒ ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ
«Հրապարակ». Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է
«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին
Ի տարբերություն դավաճան Նիկոլի, որը 44 օր խաբեց և կապիտուլյացիա ստորագրեց, Վազգեն Մանուկյանի ՊՆ ղեկավար եղած ժամանակ իրականացվեց Կապանի օպերացիան
Գյումրիից մեկնարկեցին Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները
Ես Հայաստանի քաղաքացի եմ ու արդեն համարյա չորս ամիս ամեն գիշեր մղձավանջների մեջ արթնանում եմ ու լաց եմ լինում..
Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է
Ինչոր մարդիկ, որոնք կարծում եմ գյումրեցի չէին փող էր բաժանել «Իմ քայլը», ուրիշ ոչինչ. Վազգեն Մանուկյանը՝ Գյումրիի՝ ճանապարհը փակելու մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին
«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»․ Վազգեն Մանուկյան
Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն․ Վազգեն Մանուկյան
Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ
Ավելին
Ավելին