f

Անկախ

Տարբեր խմբերի կազմակերպված, թիրախավորված բռնության կոչերը և սպառնալիքները նպաստում են երկրի ներքին վիճակի լարմանը, ինչը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել բռնության․ Արման Թաթոյան


Ես երեկ հայտարարություն տարածեցի երկրում ատելության խոսքի հետ կապված, որովհետև շատ մտահոգիչ է վիճակը: Հատկապես անթույլատրելի է այն, որ մեծ ծավալով հայտնվեցին ատելության խոսք ու բռնություն տարածող ագրեսիվ, կեղծ օգտահաշիվներ, ցավոք սրտի, հավանաբար, այդ սադրանքներին տրվելով մասնակցում են իրական օգտատերեր. «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ ասել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Տարբեր խմբերի կազմակերպված, թիրախավորված բռնության կոչերը և սպառնալիքները նպաստում են երկրի ներքին վիճակի լարմանը և դա վտանգավոր է այն առումով, որ կարող է հանգեցնել բռնության: Ուզում եմ նաև արձանագրել, որ այդ կեղծ օգտահաշիվները նպատակ ունեն քննարկման ներքաշել իրական օգտահաշիվներին, որն ավելի է լարում մթնոլորտը: Խոսքի ազատության երաշխիքներով ատելության խոսքը չի պաշտպանվում, դա արգելված է, դա ավելի է լարում սրում մթնոլորտը, որտեղ անելիք ունենք բոլորս»- նշեց նա:

Դիտարկմանը թե վարչապետն այսօր իր ելույթում անդրադարձավ Ձեզ, որ չեք դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած դեպքերը, բայց, իրականում, Դուք դատապարտել եք, Արման Թաթոյանը պատասխանեց, որ ինքը դատապարտել է նոյեմբերի այդ դեպքերը.«Խիստ դատապարտելի է Ազգային ժողովի նախագահի Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությունը հատկապես երեխայի ներկայությամբ: Խոսել եմ առողջապահական մարմինների հետ Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ կապված և դատապարտել եմ նաև լրագրողների նկատմամբ բռնությունը»:

Արման Թաթոյանի խոսքով՝ հաճախ շահարկվում է, թե ինչո՞ւ ՄԻՊ-ը չի դատապարտում կոնկրետ քաղաքացիների, երբ նրանք գրառում են անում, նշելով, որ ՄԻՊ-ի ուղիղ ազդեցությունը չի տարածվում քաղաքացու վրա: Նրա խոսքով՝ եթե պետական որևէ մարմին կատարում է խախտում, իրենք անմիջապես դիմում են և պահանջում ենք պարզաբանումներ և հարկ եղած դեպքում այդ մարմնին պատասխանատվության կանչելու միջնորդություն են ներկայացնում։

«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ՄԻՊ-ը քննադատության է արժանացնում, ինչ -որ մի քաղաքացու, և իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և նրան կալանավորում են և կարող է այդ մարդը դժգոհ լինի իրավապահ մարմիններից և դիմի ՄԻՊ-ին, հիմա ինչպե՞ս է լինելու, ես այդ մարդկանց ո՞նց եմ պաշտպանելու: Սահմանադրության մեջ ուղիղ գրված է, սա դատապարտելի մոտեցում է, որը տարվում է՝ սկսած Խորհրդարանից: ՄԻՊ-ը չի կարող քաղաքացիների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառել, հակառակը՝ ՄԻՊ ազգային հաստատությունը նրա համար է, որ հետևի մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Չկա իրավական գիտելիք, թե ինչ իրավասություն ունի մարդու իրավունքների պաշտպանը և ակնհայտ է, որ հատկապես պաշտոնատար անձինք պարտավոր են իմանալ ՄԻՊ-ի իրավական կարգավիճակը»,– ասաց նա:

Արման Թաթոյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով կոչ էր անում, վերջնականապես լուծել «պատերի տակ վնգստացողների» հարցերը, նշեց, որ երեկ անհապաղ արձագանքել է․ դա ուներ կանխարգելիչ բնույթ և ուղղված էր ողջ հանրությանը:

«Վերջին օրերին տարածվում էին տեսանյութեր, որտեղ զինվորական համազգեստով զինված անձանց կողմից բռնության կոչեր էին հնչում, և հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներ տարածում էին այդ հայհոյանքով լի տեսանյութերը: Հանրապետության Հրապարակում բռնության սպանության սպառնալիք պարունակող արտահայտություններով տեսանյութի ցուցադրումը, ինչպե՞ս կարելի է նման բան անել, դա դիտվում է պետության կողմից խրախուսվող քայլ»,- ընդգծեց Թաթոյանը:

Հայաստան Արման Թաթոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. անհետ կորածի ծնողը` Անդրանիկ Քոչարյանին
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին. ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարյոնոկ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 164 235 է, մահվան դեպքերինը՝ 3715
«Ժողովուրդ». Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին
Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար
«Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում
«Ժողովուրդ». Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն
ՍԱՐԻԲԵԿՆ ՈՒ ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ
«Հրապարակ». Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է
«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին
Ի տարբերություն դավաճան Նիկոլի, որը 44 օր խաբեց և կապիտուլյացիա ստորագրեց, Վազգեն Մանուկյանի ՊՆ ղեկավար եղած ժամանակ իրականացվեց Կապանի օպերացիան
Գյումրիից մեկնարկեցին Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները
Ես Հայաստանի քաղաքացի եմ ու արդեն համարյա չորս ամիս ամեն գիշեր մղձավանջների մեջ արթնանում եմ ու լաց եմ լինում..
Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է
Ինչոր մարդիկ, որոնք կարծում եմ գյումրեցի չէին փող էր բաժանել «Իմ քայլը», ուրիշ ոչինչ. Վազգեն Մանուկյանը՝ Գյումրիի՝ ճանապարհը փակելու մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին
«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»․ Վազգեն Մանուկյան
Ավելին
Ավելին